Եմենում մարդատար ինքնաթիռը դադարեցրել է վայրէջքը՝ շնիկի պատճառով
10/02/2014 20:40

Եմենում մարդատար ինքնաթիռը դադարեցրել է վայրէջքը՝ շնիկի պատճառով

Եմենի ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կիսատ է թողել վայրէջքը թռիչքուղու վրա հայտնված շնիկի պատճառով: Այս մասին հաղորդում է տեղական «Ալ-Եմեն» պարբերականը:

Ինքնաթիռի գլխավոր օդաչուի խոսքով՝ նա շնիկին նկատել է թռիչքուղուն հպվելուց վայրկյաններ առաջ ու անմիջապես վերև է բարձրացրել օդանավը:

«Իրականում իմ արածը շատ վտանգավոր էր, քանի որ կարող էր աղետ տեղի ունենալ, իսկ ինքնաթիռում 130 մարդ կար: Բայց ես ուղղակի չէի կարող սպանել այդ կենդանուն»,- ասել է օդաչուն:

Ավելի ուշ, ինքանթիռը բարեհաջող վայրէջք է կատարել հարևան քաղաքի օդանավակայանում: Կատարվածի պատճառները պարզելու համար տարվում է ծառայողական քննություն:


 

Եմենում մարդատար ինքնաթիռը դադարեցրել է վայրէջքը՝ շնիկի պատճառով