Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին
11/02/2014 18:09

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: