Ժոլտ Հոռնյակն իր սաներին մաղթել է պտղաբեր աշխատանք
11/02/2014 18:25

Ժոլտ Հոռնյակն իր սաներին մաղթել է պտղաբեր աշխատանք

Երևանի «Բանանցի» ֆուտբոլիստների ու մարզիչների մոտ արդեն աշխատանքային օրեր են սկսվել: Թիմն այսօրվանից սկսել է ծանրաբեռնված մարզումները Միջերկրական ծովի ափին` օրական երկու մարզում անցկացնելով:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր առավոտյան կայացել է առաջին մարզումը, որի սկսվելուց առաջ գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն իր սաներին մաղթել է պտղաբեր աշխատանք և որ ամենակարևորն է` առանց վնասվածքների մարզումներ և խաղեր: Մարզմանը մասնակցել են Անթալիա ժամանած բոլոր ֆուտբոլիստներն առանց բացառության:

Ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցի» կազմում փորձարկվելու են արտասահմանցի ֆուտբոլիստներ: Նրանցից երկուսն արդեն «Բանանցի» ճամբարում են և այսօր երեկոյան կանցկացնեն առաջին մարզումը:
 

Ժոլտ Հոռնյակն իր սաներին մաղթել է պտղաբեր աշխատանք