Մարդու արյունը կարող է լինել կանաչ գույնի
11/02/2014 20:08

Մարդու արյունը կարող է լինել կանաչ գույնի

Արյունը սովորաբար կարմիր գույնի է, ինչը պայմանավորված է հեմոգլոբինով, որը կապում և տեղափոխում է թթվածինը, սակայն անողնաշարավորներից շատերը թթվածինը տեղափոխելու համար «օգտագործում են» ոչ թե հեմոգլոբինը, այլ ուրիշ գունանյութեր, որոնք կազմված են տարբեր մետաղների իոններից:

Նրանցից են շատ կակղամորթներ, հոդվածոտանիներ և այլ կենդանիներ: Այս միացությունը արյունը դարձնում է կապույտ, երբեմն կանաչ գույն: Նման արյուն ունեն նաև Կամբոջայում հայտնաբերված գորտերի տեսակներից մեկը:

Կանաչ արյուն ունեն նաև մարդիկ: Նրանք շատ հազվադեպ են հանդիպում, իսկ պատճառն արյան մեջ ծծմբի միացությունների մեծ քանակությունն է, որին հեշտությամբ միանում է թթվածինը: Նման գույն արյունը կարող է ստանալ նման միացություն պարունակող դեղորայքի չարաշահման դեպքում:

  

Մարդու արյունը կարող է լինել կանաչ գույնի