.jpg)
ԴԱՀԿ-ում կգործի քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում այսուհետ կգործի քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ: Քաղաքացիները գրասենյակում հնարավորություն կունենան ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն, կատարել վճարումներ ըստ հարուցված կատարողական վարույթների: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Սպասարկման գրասենյակն, ըստ էության, կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն:
Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակի հեռահոսահամարն է 060-57-04-48, ներքին համարը՝ 00199:
Թեժ գծի հեռախոսահամարն է 34-22-29: