.jpg)
«Դեմ եմ». Վաղը մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ակցիա կանցկացնեն
«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը իր կայքում հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ.
Մեզ հասած տեղեկություններով ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իրավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մադիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:
Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է: Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին:
Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ