Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան
11/02/2014 16:25

Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլինի փետրվարի 12-13-­ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Մարգվելաշվիլու այցն Ադրբեջանի Ղազախի շրջան, ինչպես նաև` Գաբալա, որտեղ նախատեսված է վերջինիս հանդիպումը տեղի վրացիների հետ:

Նախատեսված է, որ Ադրբեջանում տեղի ունեցող հանդիպումների ու քննարկումների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն: 

Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան