Հասան Ռոհանի. Իսլամական հեղափոխության օրը ողջ աշխարհի ազատատենչների տոնն է
11/02/2014 21:00

Հասան Ռոհանի. Իսլամական հեղափոխության օրը ողջ աշխարհի ազատատենչների տոնն է

Իրանի իսլամական հեղափոխության օրը ողջ աշխարհի ազատատենչների տոնն է:

Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն այսօր իսլամական հեղափոխության 35-րդ ամյակի առթիվ Թեհրանի Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իսլամական հեղափոխությունն արտաքին ուժերի միջամտության արդյունք չէր. Իրանի ժողովուրդն էր, որ նվաստացումների առջև կանգնեց ու դիմադրեց։

Շարունակելով եկույթը՝ Ռոհանին հայտարարել է. «Ամերիկացիները կարծում էին, որ Իրանը և նրա կառավարությունը պատկանում են նրանց և միջամտում էին երկրի ներքին գործերին, սակայն հեղափոխության հաղթանակով Իրանի ժողովուրդը մերժեց նրանց գաղութատիրական քաղաքականությունը։

Արևմուտքը լավ է հասկանում, որ շրջափակումների ուղղին սխալ է, և ով ցանականում է սպառնալիքների ու պատժամիջոցների միջոցով իր կամքը պարտադրել, պետք է իմանա, որ կարժանանա պատմության բռնապետերի ճակատագրին»։

«Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները պատմական փորձ է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար։ Եթե նրանք հարգեն Իրանի ժողովրդի իրավունքը և ընթանան փոխադարձ հարգանքի և համագործակցության ուղղությամբ, ապա Իրանի կառավարության և նրա մեծ ժողովրդի կողմից կստանան դրական պատասխան»,- հավելել է Իրանի նախագահը:

Նախորդող հրապարակում՝ Իսլամական հեղափոխության տարեդարձը նշվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը

Հասան Ռոհանի. Իսլամական հեղափոխության օրը ողջ աշխարհի ազատատենչների տոնն է