Իբրահիմովիչը բաց կթողնի հաջորդ տուրի խաղը
11/02/2014 20:15

Իբրահիմովիչը բաց կթողնի հաջորդ տուրի խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Վալենսյենի» հետ կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Le Parisien»-ը:

Շվեդ ֆուտբոլիստը մեջքի վնասվածք է ստացել և չպետք է խաղադաշտ դուրս գար կիրակի օրը կայացած նախորդ տուրի «Մոնակոյի» (1:1) հետ խաղում, սակայն մարզչական շտաբը որոշել էր ռիսկի դիմել և հարձակվողին խաղալու հնարավորություն ընձեռել:

Այժմ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ հարձակվողը կհանգստանա և կվերականգնվի մինչև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բայերի» հետ կայանալիք հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի մրցաշարի 31 հանդիպման` դառնալով 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
 

Իբրահիմովիչը բաց կթողնի հաջորդ տուրի խաղը