.jpg)
Օլանդին սիրուհու հետ լուսանկարած լրագրող. Օբաման և Բեյոնսեն սիրեկաններ են
Ֆրանսիական ԶԼՄ-ները գրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Բեյոնսեի հավանական սիրավեպի մասին: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և դերասանուհի Էլիզաբեթ Հյորլիի հավանական սիրավեպի մասին տեղեկատվություն:
Բ. Օբամայի և Բեյոնսեի հավանական սիրավեպի մասին հայտարարել է «Европа 1» ռադիոկայանի լրագրող Պասկալ Ռոստենը, ով էլ նկարահանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին իր սիրուհու հետ:
Նա պնդում է, որ շուտով նոր սիրավեպի մասին կգրի «Washington Post»-ը: