6 հայկական գինեգործական կազմակերպություններ մասնակցում են Պրոդէքսպո-2014-ին
11/02/2014 11:32

6 հայկական գինեգործական կազմակերպություններ մասնակցում են Պրոդէքսպո-2014-ին

Այսօր Մոսկվայում մեկնարկում է «ՊրոդԷքսպո-2014‰» ամենամյա սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև հայկական վեց կազմակերպություններ` «Սեմինա Քընսալթինգ‰, «Մանչո Գրուպ‰, «Մեծ Սյունիք»‰, «Մարան‰», «Հին Արենի‰» և «Անուշ-1»‰ ընկերությունները: Գինեգործները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ»‰ խորագրի ներքո և կներկայացնեն «Արմավիր Վինյարդս»‰, «Աստաֆյան»‰, «Մաթևոսյան Վայն»‰, «Մարան‰, «Հին Արենի»‰, «Դոմեն Ավետիսյան»‰ ապրանքանիշերը:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդունաբերական զարգացման հիմնադրամը:

«Պրոդէքսպո‰ն» համարվում է Ռուսաստանի Դաշնության և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը, որը հնարավորություն է ստեղծում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին և զարգացման միտումներին ծանոթանալու համար: «Պրոդէքսպո-2014»‰ կունենա 2300 մասնակից 63 երկրներից և 35 ազգային տաղավար ու կավարտվի փետրվարի 14-ին:

 

6 հայկական գինեգործական կազմակերպություններ մասնակցում են Պրոդէքսպո-2014-ին