Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը բերման է ենթարկվել
11/02/2014 17:29

Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը բերման է ենթարկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տան պատին միզած Հոլանդիայում գործող «Corendon Turizm» ընկերության ղեկավար, ազգությամբ թուրք, գործարար Աթըլայ Ուսլուն բերման է ենթարկվել:

Թուրք գործարարարը, միջադեպից անմիջապես հետո, բերման ենթարկվելով, հարցաքննվել է ու պատմել, որ երեկոյան տոնելիս են եղել հոլանդացի մարզիկների հաղթանակը:

«Այնուհետև քաղցած էինք և սնվելու տեղ էինք փնտրում: Այդ ընթացքում միզեցի մի պատի վրա, որից անմիջապես հետո մի խումբ ոստիկաններ մոտեցան ու ինձ բերման ենթարկեցին: Ավելի ուշ իմացա, որ միզել եմ Պուտինի տան պատին»,-ասել է գործարարը: 

Աթըլայ Ուսլուն հարցաքննությունից 1 ժամ հետո ազատ է արձակվել: 

Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը բերման է ենթարկվել