.jpg)
ՌԴ-ում մեղադրյալն ամուսնացել է դատական նիստի ընթացքում
Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացին դատական նիստի ժամանակ ամուսնացել է: Այս մասին գրում է lenta.ru-ն: Դատարանի դահլիճում ընթացել է գողության գործով նիստ և երբ դատավորն ընդմիջում է հայտարարել, դահլիճ են մտել ՔԿԱԳ-ի ներկայացուցիչներն ու հյուրերը: Մեղադրյալն ու նրա հարսնացուն օրինականացրել են հարաբերությունները:
Փեսացուն հարսի մատանին նրա մատին է հագցրել վանդակաճաղից այն կողմ, սակայն հարսը փեսային մատանի չի տվել, քանի որ իրավապահները թույլ չեն տվել: Արարողությունից հետո դատական նիստը շարունակվել է և տղամարդուն մեղադրանք են ներկայացրել: Թե քանի տարի նա կանցկացնի բանտում, չի հաղորդվում: