Թռչնարտադրողները նեղացել են
11/02/2014 20:48

Թռչնարտադրողները նեղացել են

Այժմ Հայաստանում արտադրվում է շուրջ 2 350 արկղ ձու, որը ոչ միայն բավարարում է պահանջարկը, այլև հնարավոր է կուտակել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նշենք, որ Հայաստանում ձվի սպառման տարեկան ծավալը կազմում է մոտավորապես 700 մլն ձու: Հայաստանի ներքին շուկայում ձվի պահանջարկը կազմում է օրական 800-900 հազար հատ. Ամանորին և Զատիկին ձվի հանդեպ պահանջարկն ավելանում է:

Ս. Ստեփանյանը հիշեցրեց, որ 2013 թ-ի հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին Հայաստանն արտադրում էր 150 հազար հատ պակաս ձու, որին զուգահեռ ավելացավ ձվի ներկրումը, որն այսօր արդեն խանգարում է թռնաբուծարաններին:

Նրանք դիմել են ՊԵԿ, որպեսզի ձվի ներկրման վրա որոշակի հարկեր դրվի, որն էլ կնպաստի տեղական արտադրությանը:
Զատիկին ձվի պակաս չենք ունենա:

Սերգեյ Ստեփանյանը փոխանցեց, որ 2013 թ-ի օգոստոս ամսից մինչև հիմա ձուն բաց է թողնվում 60-61 դրամով:
 
Իսկ թե Զատիկին որքա՞ն է ավելանում ձվի պահանջակը հարցին, պատասխանեց, որ Նոր տարին այս առումով, «ավելի սարսափելի է», սպառողը 20-25 հատ սովորականից ավելի ձու է օգտագործում, իսկ Զատիկին ձվի սպառման ծավալներն ընդամենը 10-15 տոկոս են ավելանում:

Թռչնաբուծարնները փետրվարին վերահաշվարկ կկատարեն` գնահատելու ձվի ինքնարժեքը` էլեկտրաէնեգիայի սակագնի փոփոխության ֆոնին, իսկ կթանկանա ձուն, թե ոչ, պատասխպանը կլինի մարտին:

Թռչնաբուծարաններից, կարծես թե, չեն ցանակնում լրագրողներին պատասխանել. Այս դիտարկմանը մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենք «մի քիչ նեղացած» են, քանի որ դեկտեմբերի 29-ի առավոտյան շատ ցուտ եղանակ էր, մեքենաները գործի չէին կարողանում գցել և մեքնեաները ուշ հասան խանութներ` «մենք այդքան աշխատեցինք, այդքան չարչարվեցինք» ու արդյունքում՝ տարբեր խոսակցություններ:

Նա նաև հիշեցերց, որ 2010 թ-ի ձվի գերարտադրության արդյունքում երեք թռչնաբուծարան է փակվել, այդ պատառով այժմ թռչնաբուծարնները զգուշավոր են ձու արտադրում, որպեսզի պատմությունը չկրկնվի:

Ինչ վերաբերում է կերի ապահովվածությանը, ապա թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ կերը, հիմնականում, ներկրվում է. 2013 թ-ին 10 հազար տոննա եգիպտացորեն ներկրել են Արցախից, իսկ այս տարի թռնչաբույծները որոշել են եգիտացորեն աճեցնող ֆերմերների հետ պայմանագրեր կնքել` արտադրանքը գնելու երաշխիքով:

Իսկ այն, որ գյուղատնետսության նախարարությունը եգիտացորեն է տրամադրում հողօգտագործողներին` կերի խնդիրը լուծելու համար, Ս. Ստեփանյանը նկատեց, որ դա շուտ պետք էր արվեր:

Ըստ ազգային վիճակագրության տվյալների, 2014թ-ի հունվարի ձվի գները 2013թ-ի դեկտեմբերի նկատմամբ չեն փոխվել:

Թռչնարտադրողները նեղացել են