ԲՀԿ համագումարին այլ քաղաքական ուժ հրավիրված չէ
11/02/2014 15:50

ԲՀԿ համագումարին այլ քաղաքական ուժ հրավիրված չէ

Փետրվարի 15-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Սակայն անցկացման վայրը դեռ հայտնի չէ:

Aysor.am
-ի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դեռ կազմակերպչական աշխատանքներ են տարվում:

Նշենք, որ մամուլում կուսակցության համագումարի անցկացման երկու վայր է նշվում` Կ. Դեմիրճյանի անվան մարզամահամերգային համալիրը և կուսակցության գլխավոր գրասենյակը:

Հարցին, թե բացի կուսակցության անդամներից, ովքե՞ր են ԲՀԿ համագումարին հրավիրված, Տ. Ուրիխանյանն ասաց, որ համագումարի հիմնական թեման հանրությանը հուզող հարցերի պատասախաններն են, քննարվելու են նաև ներկուսակցական հարցեր, հետևաբար իրենք որևէ այլ քաղաքական ուժի չեն հրավիրել:

Ճշտող հարցին, թե հրավիրվա՞ծ չէ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ուրիխանյանն ասաց. «Խնդրում եմ` շեշտադրում մի արեք, ես ասացի, որ  որևէ այլ քաղաքական ուժ հրավիրված չէ»:

 

ԲՀԿ համագումարին այլ քաղաքական ուժ հրավիրված չէ