Շուտով հայկական «ԱրմԹաբը» կհայտնվի խանութներում
11/02/2014 14:03

Շուտով հայկական «ԱրմԹաբը» կհայտնվի խանութներում

«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերությունը ներկայումս Հայաստանում իրականացնում է «ԱրմԹաբ» պլանշետների արտադրություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց նախագահ Վահան Շաքարյանը:

Ըստ նրա` պլանշետները հավաքվում են, ձևավորում են Հայաստանում, այստեղ է իրականացվում նաև «ԱրմԹաբի» արտաքին և ներքին տեսքի կառուցվածքի նախագծումը: Հայկական «ԱրմԹաբը» ունի սեփական օպերացիոն համակարգը:

Վ. Շաքարյանը նաև տեղեկացրեց, որ այժմ պլանշետների պատվերներ ունեն և հույս հայտնեց, որ արդեն 2014թ-ի մայիսին հայկական «ԱրմԹաբ» պլանշետները կհայտնվեն իրացման կետերում:

Նշենք, որ «ԱրմԹաբ» պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների մոբայլ լուծումների տարածաշրևջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

Նախորդող հրապարակումներ՝ Կարեն Քոչարյան. «ԱրմԹաբ» պլանշետների գինը շուտով ընկնելու է

Այսօր տեղի ունեցավ հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբի» շնորհանդեսը


 

Շուտով հայկական «ԱրմԹաբը» կհայտնվի խանութներում