.jpg)
Վիկ Դարչինյանը չի զբաղվի բռնցքամարտով ու իրեն կփորձի խառը մենամարտերում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը չի զբաղվի բռնցքամարտով ու իրեն կփորձի խառը մենամարտերում: Այս մասին գրում է Allboxing.ru կայքը՝ նշելով, որ մարզիչ Էդմոնդ Թարավերդյանի խոսքով՝ Վիկն արդեն պայմանագիր է կնքել տարածաշրջանային ակումբներից մեկի հետ և այս գարնանը առաջին մենամարտը կանցկացնի Ավստրալիայում:
Թարվերդյանը նշել է, որ խառը մենամարտերին մասնակցելը մեծ գումարներ է բերում ու Վիկն ինքն է նման որոշում կայացրել:
Նշենք, որ դեռևս հայտնի չէ՝ ով է լինելու Վիկ Դարչինյանի առաջին մրցակիցն ու մենամարտի անցկացման ստույգ օրն ու վայրը: