.jpg)
12/02/2014 19:51
Զինվորական հոսպիտալում զինվոր է մահացել
Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թ. ծնված ժամկետային զինծառայող Զարդարյան Արշակը: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողը մահացել է սուր թոքաբորբից: Նա հոսպիտալում էր արդեն մի քանի օր:
Ըստ որոշ տեղեկությունների Արշակը զորակոչվել է 2013թ.-ին, Գորիսից: