.jpg)
Ի՞նչ նվիրներ են նախապատրաստել հայ հայտնիները սիրո տոնին. Life.panorama.am
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ` Life.panorama.am-ը ներկայացնում է, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը հայտնել է, որ ինքը շատ է սիրում Սուրբ Սարգսի տոնը. «Հենց Սուրբ Սարգսի տոնն եմ սիրում, այլ ոչ թե` Սուրբ Վալենտինի: Մեր երիտասարդությունը չգիտես ինչու` օտարացավով է տառապում և Սուրբ Վալենտինի տոնը դարձրել է ամենասիրված տոներից`անգամ չիմանալով, որ այդ օրը սպանվել է Վալենտինը: Դեռ լավ է, որ այս տարի տոները համընկնում են»:

Ռեժիսորի խոսքով, ինքն անակնակալներ շատ է սիրում` և´ մատուցել, և´ ընդունել: «կաշխատեմ այս տարի ևս յուրօրինակ ձևով նշել տոնը»,-ասաց Ս.Թադևոսյանը:
Հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանտոնն ասել է, որ այդ օրը ինքը կլինի Մոսկվայում` իր սիրելիից հեռու: Շոումենն առիթը բաց չի թողել զգուշացնելու, որ «սիրելի» ասելով նկատի ունի իր կնոջը, իր միակին, և ոչ թե` դերասանուհի Մերի Մակարյանին, ինչպես սուտ լուրերի տարածման հետևանքով կարծում են շատերը:
.jpg)
Հարցին, թե Մոսկվայից վերադառնալուց հետո ինչ բնույթի նվեր կմատուցի Սամվել Գրիգորյանն իր կնոջը, շոումենը պատասխանել է. «Քանի որ ես գիտեմ, թե իմ կինը ինչ տիպի բույրեր է սիրում, նրան օծանելիք կնվիրեմ»: