Ռուս գործարարը վաճառել է iphone.ru դոմեյնը «Apple» ընկերությանը
12/02/2014 20:35

Ռուս գործարարը վաճառել է iphone.ru դոմեյնը «Apple» ընկերությանը

Ռուս գործարար Սերգեյ Սաբանինը վաճառել է «Айфон. ру» դոմեյնը Apple ընկերությանը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Դեռևս անցյալ տարի տարածված տեղեկատվության համաձայն՝ նա մտադիր էր վաճառել այդ դոմեյնը 60 հազար ԱՄՆ դոլարով:

Այժմ կնքված գործարքի արժեքը գործարարը չի հրապարակում: Չի բացառվում, որ նա այն վաճառել է ավելի մեծ գնով, կամ էլ այն տվել է ընկերությանն անվճար, քանի որ իրավաբանները նրան տեղեկացրել էին, որ նա կարող է դատարանում հայտնվել այդ դոմեյնի պատճառով:

Ռուսական օրենսդրության համաձայն՝ Apple ընկերությունը iphone.ru դոմեյնը կարող էր ստանալ անվճար, քանի որ իրենց է պատկանում iphone ապրանքային նշանը, և iphone.ru կայքը կարող էր նրան տրվել՝ անկախ նրանից, այն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, թե ոչ:

 

Ռուս գործարարը վաճառել է iphone.ru դոմեյնը «Apple» ընկերությանը