Նիլ Մակֆարլեյն. ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարը տեսանելի չէ
12/02/2014 14:50

Նիլ Մակֆարլեյն. ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարը տեսանելի չէ

Ցավոք, սահմանային միջադեպերը ղարաբաղյան գոտում վերածվել են առօրյա իրադարձությունների: Հիմնախնդիրն առանց իրական բանակցային պրոցեսի չի լուծվի: Այս պահին կոնֆլիկտի լուծման իրական հեռանկարը տեսանելի չէ: Այս մասին, «Դեյ.ազ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Օքսֆորդի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Նիլ Մակֆարլեյնը:

Նրա խոսքով՝ այս պահին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ, համենայնդեպս այնքան մեծ չէ, որքան առաջ:

Ըստ պրոֆեսորի՝ ամեն դեպքում առկա է պատահական պատերազմի հավանականություն, ինչը կախված է սահմանագծին տիրող սրացումներով: 

Նիլ Մակֆարլեյն. ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարը տեսանելի չէ