.jpg)
Ռամոս. «Մեղավորին պետք է պատժել»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ընդգծել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ատլետիկոյի» հետ խաղում Քրիշտիանու Ռոնալդուի վրա կրակայրիչ նետած երկրպագուն պետք է անպայման պատժվի: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Իհարկե, մեղավորին պետք է պատժել, բայց ոչ թե բոլոր երկրպագուներին: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կարելի է պարզել ու գտնել նրան, ով նետել է կրակայիրչը: Եթե անկեղծ լինենք, երկրպագուները բավական տարօրինակ էին պահում իրենց: Մենք կարծում էինք, որ «Ատլետիկոն» բավական ամուր աջակցություն կստանա, բայց ֆանատները լռում էին»,- նշել է Ռամոսը: