«Ռեալը»` բացարձակ ռեկորդակիր
12/02/2014 19:27

«Ռեալը»` բացարձակ ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղարկությունում բացարձակ ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Արքայական ակումբը» մրցաշարի պատմության մեջ միակ թիմն է, որը հասել է եզրափակիչ և այդ ճանապարհին սեփական դարպասը չի ընդունել և ոչ մի գնդակ: 1/16 եզրափակչում «Ռեալը» հաղթել է »Օլիմպիկ դե Խատիվային» (0:0, 2:0), 1/8-ում` «Օսասունային» (2:0, 2:0), քառորդ եզրափակչում` «Էսպանյոլին» (1:0, 1:0) և կիսաեզրափակչում` «Ատլետիկոյին» (3:0, 2:0):

Այսօր երեկոյան կկայանա Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ մյուս զույգի` «Բարսելոնի» և «Ռեալ Սոսյեդադի» հանդիպումը, որի արդյունքներից պարզ կդառնա, թե ապրիլի 19-ին կայանալիք եզրափակիչ խաղում որ թիմը կլինի «Արքայական ակումբի» մրցակիցը:
 

«Ռեալը»` բացարձակ ռեկորդակիր