.jpg)
Նոր կրկեսը 700-ի փոխարեն նախատեսված կլինի 2200 հանդիսատեսի համար
Աշխատանքներ են տարվում Աբովյան փողոցում դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանախումբ-հուշարձանի, Ավան վարչական շրջանում Մարշալ Բաղրամյանի արձանի, Գլխավոր պողոտայի տարբեր հատվածներում Գարեգին Նժդեհի և Կարեն Դեմիրճյանի հուշարձանների, կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրու, ինչպես նաև Սիլվա Կապուտիկյանի, Գրիգոր Նարեկացու, Ջիվանու, Հրանտ Շահինյանի և Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրման ուղղությամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Անդրադառնալով կրկեսի շինարարության աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն, և ավարտից հետո այն հանդիսատեսին կներկայանա միանգամայն նորովի: Վերակառուցված կրկեսը նախկին 700 նստատեղի փոխարեն կկարողանա միանգամից տեղավորել 2200 հանդիսատեսի: