ՍԱՊԾ-ն Սովրանոյի ձեռքը կրակն է  ընկել
12/02/2014 20:50

ՍԱՊԾ-ն Սովրանոյի ձեռքը կրակն է ընկել

Փետրվարի 5-ին սխալ մակնշված ձու է ներկրվել Հայաստան Ուկրաինայից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը չէր ցանկանում տեղեկացնել, թե որ ընկերություն է ներկրել սխալ մակնշված հավկիթները:

Նշենք, որ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, ուկրաինական հավկիթներ ներկրել է «Սովրանո» ընկերությունը:

Վ. Դանիելյանը լրագրողներին ներկայացրեց տեղեկատվական թերթիկ, որտեղ նշված էր, թե որ երկրից, որքան ձու է ներկրվել, սակայն լրագրողներին թերթիկը ցուցադրելուց առաջ Վահե Դանիելյանը խնամքով գրիչով ջնջեց ընկերության անվանումը, որը թեև ջնջված, սակայն ընթեռնելի էր «Սովրանո»:

Սխալ մակնշված հավկիթներ ներմուծող ընկերության անունը չբարձրաձայնող պաշտոնյան համարում է, որ դա ծառայության ուղղվածությունը չէ, ծառայության ուղղվածությունը այլ կողմ է` սննդամթերքի անվտանգություն և որակ. «Մենք չենք ուզում անուններ տալ»: 

Թեև ոչ ուկրաինական, սակայն սխալ մակնշված և պիտանելիության ժամկետը լրացված ձու է ձառայությունը հայտնաբերել խանութներում, որն ըստ պաշտոնյայի փոքր խմբաքանակներ են: Իսկ այն, որ Հայաստանում ձուն համեմատաբար քիչ է արտադրվում, նաև ներմուծվում է և այս դեպքում ինչպես կարող էր իրացման կետերում այլ ընկերությունների սխալ մակնշված և պիտանելիության ժամեկտը լրացած ձու լինել հարցին` ՍԱՊԾ պաշտոնյան փոխանցեց, որ ինքը ներկայացնում է պաշտոնական տվյալներ:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝  2013-ին Հայաստանում գործել է 12 հազար 652 խանութ, իսկ թե ինչպես է ՍԱՊԾ-ն մի քանի օրում ստուգելու, թե այս բոլոր խանութներում կան թերի մակնշված կամ ժամեկատնց հավկիթներ, բանախոսը փոխանցեց, որ ոչ բոլոր խանութներում են դիտարկումներ իրականանցում` ռիսկային, փոքր խանութներում, նաև սուպերմարկետներում, նաև շուկաների հարակից տարածքներում գտնվող խանութներում:

Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ-ի մամլո պատասխանատուն մտավախություն էր հայտնել, որ ժամկետանց ձուն հնարավոր է հասել է մարզային խանութներ:

Նախորդող հրապարակում` Սխալ մակնշված հավկիթները հայտնվել են մարզերում. Ո՞վ է ներկրել դրանք

ՍԱՊԾ-ն Սովրանոյի ձեռքը կրակն է ընկել