Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
13/02/2014 13:05

Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր. Օրենսգրքի 376-րդ հոդվածի, 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ զինվորը մահացել է սուր թոքաբորբից: Նա հոսպիտալում էր արդեն մի քանի օր:

Ըստ որոշ տեղեկությունների Արշակը զորակոչվել է 2013թ.-ին, Գորիսից:


 

Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել