Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամներին
13/02/2014 16:56

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների քննարկումը` նշելով, որ այն օգտակար է դրանց արդյունավետ լուծման և քաղաքական կուլտուրայի հետևողական զարգացման համար:
 

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի կոմունիստական կուսակցության անդամներին