.jpg)
Բելգիան կարող է ընդունել երեխաների էֆտանազիայի մասին օրենքն այս շաբաթ
Բելգիան կդառնա աշխարհի առաջին երկիրը, որը անբուժելի հիվանդ երեխաների դեպքում կթույլատրի էֆտանազիայի կիրառումը: Օրինագիծը, որն արդեն հարուցել է հասարակական և հատկապես կրոնական շրջանակների լուրջ զայրույթը, երկրի օրենսդիր մարմնի կողմից կքննվի այս շաբաթ:
Ըստ ներկայացված օրինագծի՝ երեխաները, ովքեր անբուժելի հիվանդ են, ունեն ցավեր և տառապում են, կարող են պահանջել բժիշկներից էֆտանազիա կիրառել, սակայն դրան պետք է համաձայնությունը տան նաև հիվանդ փոքրիկի ծնողները:
Օրենքը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե հաստատվի խորհրդարանի, ապա՝ նաև երկրի թագավորի կողմից:
Նշենք, որ Բելգիայում չափահասների էֆտանազիայի մասին օրենքը գործում է 2002 թ․-ին և ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այդ իրավունքից օգտվողների թիվը տարեց տարի աճում է:։