Որդու վրա զայրացել և ջարդել է «Վիվա Գոլդ ՍՊԸ»-ին պատկանող մեքենան
13/02/2014 20:05

Որդու վրա զայրացել և ջարդել է «Վիվա Գոլդ ՍՊԸ»-ին պատկանող մեքենան

Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երևանի բնաիչ, 50-ամյա Արամ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Արամ Ա.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա «Վիվա Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Վազ 2107» մակնիշի մեքենան վերանորոգելիս, ավտոմեքենայի վերանորոգման հարցերի շուրջ վիճաբանել է իր որդու հետ, որից նյարդայնանալով՝ իր մոտ եղած իր մոտ եղած փայտով դիտավորյալ հարվածել է վերը նշված ավտոմեքենայի ապակիներին, դռներին, տանիքին և բեռնախցիկին՝ «Վիվա Գոլդ ՍՊԸ»-ին պատճառելով 249000 ՀՀ դրամի գույքային վնաս։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 Հոդվածի 1 Մասի (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:  

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Որդու վրա զայրացել և ջարդել է «Վիվա Գոլդ ՍՊԸ»-ին պատկանող մեքենան