.jpg)
Կոստանյանը՝ զոհվածների ծնողներին. Ձեր դժբախտությունը մեր դժբախտությունն է
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մոտեցել է գործադրի առջև բողոքի ակցիա անող զոհված զինծառայողների մայրերին և խոսել նրանց հետ:
«Դուք լավ գիտեք, որ ես Ձեր բոլոր գործերից շատ լավ տեղյակ եմ, և մենք բազմիցս բոլոր հանցագործություններիև Ձեր դժբախտությունների, մեր բոլորի դժբախտությունների հետ կապված մենք բազմիցս և մտքեր ենք փոխանակել, և ձեռնարկել ենք ու ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ, և բոլորդ էլ գիտեք, որ յուրաքանչյուրիդ գործի հետ կապված ես ներգրավվածություն եմ ունեցել, և իմ ներգրավվածությունը դեռևս շարունակվում է, և այն հանգամանքը, որ այդ գործերից որևէ մեկը ոչ կասեցված և ոչ կարճված է, կամ որևէ այլ կերպ ավարտված հայտարարված չէ, դա նշանակում է, որ այդ բոլոր գործերն իրենց ամբողջ ընթացքով շարունակվում են քննվել: Ես համոզված եմ, որ նոր զինդատախազը Ձեզ հետ քննարկել է հարցը ու ավելի առարկայական ուսումնասիրում են գործերը»:
Մանրամասները՝ A1+-ի տեսանյութում: