.jpg)
ՀԷՑ աշխատակիցներին խնդրում են սպասել մինչև 16:00-ն. «Ժողով է լինելու»
«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության դիմաց են հավաքվել ընկերության աշխատակիցները, ովքեր պահանջում են անհապաղ պատասխանել իրենց հարցերին, մասնավորապես, ինչո՞ւ են իրենցից պահումներ արվել և որտեղ են այդ գումարները: Ընկերության աշխատակիցների հետ զրուցեց ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, ով խնդրեց նրանց սպասել մինչև 16:00-ն, որպեսզի մարզերից եկող աշխատակիցների հետ միասին նրանց հարցերին էլ տրվեն անհրաժեշտ պատասխանները: Որոշվել է, որ աշխատակիցների համար ժողով կհրավիրեն այդ ժամին:
Աշխատակիցների հարցադրումներին ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ ընկերությունը կատարել է օրենքի պահանջը, ինչին հակադարձեցին ակցիային ներկա «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Իրավաբան Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց այն հիմքերը, որով ՀԷՑ-ը խախտել է աշխատողների իրավունքները:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, սակայն կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ գործատուները պահումներ են կատարում:
Վերջին օրերին ՀՀ մի շարք հիմնարկների աշխատակիցներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնու՝ պահանջելով կատարել ՍԴ որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝ Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»