13/02/2014 20:52
3-ամյա Իգորին կուրանալուց փրկելու համար դեռ 20 հազար դոլար է պետք
Ինչպես հայտնել էինք, 3 տարեկան Իգոր Զաքիյանի մոտ բժիշկներն ախտորոշել են աչքի խնձորակի սուբատրոֆիա: Այս հիվանդությունը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում և քայքայվում է: Նրա մայրը՝ Ալինա Գաբրիելյանը հայտնել էր, որ երեխայի փրկության միակ տարբերակը Ֆրանսիա տեղափոխելն ու վիրահատելն է:
Տղայի հայրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆրանսիական ակնաբուժական կլինիկաներից մեկը համաձայնել է ընդունել տղային, հրավերն արդեն ուղարկված է: Այս պահին փոքրիկի ծնողները սպասում են Ֆրանսիայի դեսպանատան պատասխանին: Իգորի ծնողներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարի կեսը, սակայն հավաքված գումարը դեռ բավական չէ վիրահատության ծախսերը հոգալու համար: Այս պահին տղայի ծնողներին ևս 20 հազար դոլար է անհրաժեշտ: Երեխային օգնելու համար ընտանիքը հաշվեհամար է բացել Կոնվերսբանկում և խնդրում է բոլոր կարեկից մարդիկանց օգնել:
ՀՀ 19300/42648450100
USA 19300/42648450101