.jpg)
Ի՞նչ են նվիրելու հայտնիներն իրենց սիրելիներին
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ: Նրա խոսքով` ինքն ու ամուսինը` դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը, սիրո տոնը կդիմավորեն ԱՄՆ-ում:

«Քանի որ Սուրբ Սարգսի տոնին ամուսնուս հետ ունենք համերգային ծրագիր, այդ օրը միասին ենք տոնելու, իսկ քանի որ ԱՄՆ-ում ամբողջ օրն անցկացնում ենք ամուսնուս հետ, չենք կարողանա իրարից թաքուն նվեր ընտրել, այդ պատճառով էլ նվերները կգնենք միասին»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:


Հաղորդավար Ժակը, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ որպես հայ ընտանիք, իրենք սիրով են նշում հատկապես հայկական տոները:

«Մեր ընտանիքը, թեև, փորձառու է (այս տարի արդեն 10 տարեկան), բայց դեռ երիտասարդ, այնպես որ այս տոնը մեր տանը սպասված է»,- նշեց Ժակը: Նրա խոսքով, իրենք, իհարկե, աղի բլիթ էլ չեն ուտում, բայց օրվա մյուս խորհուրդներին մասնակից լինում են. «Հատկապես փորձում ենք մեր աղջկան պատմել տոնի նշանակության մասին, այցելում ենք թեմատիկ միջոցառումների կամ պարզապես սիրով վայելում ենք միմյանց ներկայությունը… »,-նշեց հաղորդավարը: