Ջուսը՝ 18+ ֆիլմում նկարահանվելու ու կնոջ հետ սկանդալային համբույրի մասն
13/02/2014 20:47

Ջուսը՝ 18+ ֆիլմում նկարահանվելու ու կնոջ հետ սկանդալային համբույրի մասն

Ինչ տարին սկսվել է` հայկական շոու-բիզնեսի էքսցենտրիկ կերպարներից մեկը` երգչուհի Ջուսը լռում է: Նա այս ընթացքում երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստել` տեսահոլովակի, ֆիլմի տեսքով, և էլի ինչ-որ բան, որի մասին կհայտնի գարնանը: Ջուսի կյանքում, սակայն, նորությունները միայն գործնական բնույթի չեն: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մի խոստովանություն արեց, որն առնչվում է նրա անձնական կյանքին: Սիրո տոնին ընդառաջ բացահայտումները շարունակվում են:

-Արդեն երկու ամիս է`լռում եք, ինչո՞վ եք զբաղված:

-Այո, այս երկու ամսում լռեցի, որ մարտին ներկայացնեմ նոր տեսահոլովակի պրեմիերա` «Passion» երգի հիման վրա: Ինչպես գիտեք, երգն էլեկտրիկ-էթնո ոճում է: Սա տարբերվում է իմ բոլոր երգերից: Այն դուր է գալիս հատկապես արտասահմանցիներին: Ասեմ, որ մենք նկարահանել էինք տեսահոսահոլովակի նախնական տարբերակը, որը շատ վատ էր ստացվել. ստիպված նկարահանեցինք երկրորդ անգամ:

-Ինչո՞վ է այս մի տեսահոլովակը տարբերվում նախորդներից:

Սա, ի տարբերություն մյուսների, միստիկ բնույթի տեսահոլովակ է: Այն տարբերվում է իմ և բոլոր հայկական տեսահոլովակներից: Այստեղ ես հանդես եմ գալիս լրիվ այլ` ավելի վառ կերպարում: Տեսահոլովակի համար աշխատել են ոճաբան Սերժ Հարությունյանը, դիմահարդար Մերի Հարությունյանը: Զգեստներիս վրա աշխատել է Միկա Դանիելյանը: Մարտին կտեսնեք այս կոմպլեքս աշխատանքի վերջնական արդյունքը: Ասեմ նաև, որ այդ ամիսը վառ է լինելու. կլինեն նաև ուրիշ անակնկալներ, որոնք գաղտնիք են: Ունեմ նաև մի նորություն. պրեմիերայի օրը այն հասանելի կլինի բոլորին:

-Նորությունը կապված է կարիերայի, թե ՞անձնականի հետ:

-Չեմ կարող ասել, թող անակնկալ մնա:

-Նկարահավել եք նաև +18 ֆիլմում: Ո՞րն է այս կինոյի առանձնահատկությունը: Այն ե՞րբ կհայտնվի էկրաններին:

-Այս տարվա ապրիլի 7-ին կլինի նոր ֆիլմի պրեմիերան: Ասեմ, որ այն նկարահանվել է բոլորովին այլ ոճով. Տարանտինոյի ֆիլմերի տիպի է: Դա, այսպես ասած, հնարքային ֆիլմ է: Փետրվարի վերջին քաղաքում կդրվեն արդեն կինոյի վերաբերյալ գովազդային պաստառներ: Մարտին կանցկացվի փակ դիտում, իսկ ապրիլին այն հասանելի կլինի բոլորին: Ես չեմ տեսել ֆիլմը, բայց ինձ ասել են, որ «գժական» բան է ստացվել (ծիծաղում է):

-Դուք, այնուամենայնիվ, դերասանուհի չեք. այս հանգամանքը խոչընդոտ չհանդիսացա՞վ:

-Երգչուհին էլ է դերասանուհի, այլապես չի կարող իր երգը լավ մատուցել: Երգը պետք է նաև խաղալ, իսկ ես կարողանում եմ դա անել: Այնպես որ, այս առումով խնդիրներ չառաջացան:

-Վերջերս համացանցում տարածվեց մի նյութ, որում հեղինակը ձեզ «Տարվա խայտառակություն» «տիտղոսն» էր տվել. ինչպիսի՞ն եղավ ձեր արձագանքը:

- Այո, ինչ որ մեկը Facebook-ում նման անհեթեթություն էր գրել, որոշ կայքեր էլ տեղադրել էին, որպեսզի դիտում ապահովեն: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում: «Դար 21-ի» մրցանակաբաշխության շրջանակներում երկրպագուների քվեարկությամբ դարձա տարվա արտիստ, և դա քննարկումների առիթ տվեց: Այդ ինչ-որ մեկը շեշտեց իմ` վարտիքով բեմում հանդես գալու հանգամանքը` չգիտակցելով, որ դա էլ շոուի մի մաս է:

-Սոցցանցերում բուռն կերպով քննարկվեց նաև մի հոլովակ, որում դուք համբուրվում եք ինչ-որ երգչուհու հետ:

-Դա 2010 թվականին էր: Ես բեմում համբուրեցի նրան: Այդ քայլը շոուի մի մաս էր, ուրիշ` ոչինչ: Մարդիկ լուրջ էին ընդունել դա, որովհետև ուզում են լուրջ ընդունել:

-Ձեզանից ե՞րբ մենահամերգ ակնկալենք:

-Ամեն ինչ կախված է ֆինանսներից: Մենահամերգ ունենալու համար պետք է հովանավորներ գտնել, եթե հաջողվի` այլ խոչընդոտ չի լինի:

-Առջևում սիրո տոնն է: Ձեր անձնական կյանքում նորություններ կա՞ն:

-Նորություններ... կան(ծիծաղում է):

-Այսինքն՝ հայտնվե՞լ է այն մեկը, ով գրավել է ձեր սիրտը:

-Այո, արդեն ստացվեց գրավել(ժպտում է):

-Ո՞վ է նա, կպատմե՞ք ձեր ընտրյալի մասին:

-Ոչ (ծիծաղում է), որ ասում էի` մարտին ուրիշ անակնկալներ էլ ունեմ, նաև դա նկատի ունեի:

-Ի՞նչ անակնկալ եք սպասում սիրելիից Սուրբ Սարգսի տոնի առիթով:

-Նա ինձ ամեն օր էլ անակնկալներ է անում, դրա համար է ինձ գրավել (ծիծաղում է):

-Ձեզ պես անկանխատեսելի՞ է:

-Այո, և ինձ պես վառ…(ծիծաղում է):

 

Ջուսը՝ 18+ ֆիլմում նկարահանվելու ու կնոջ հետ սկանդալային համբույրի մասն