ՃՈ. Կսահմանափակվի մեքենաների ձայնային և լուսային ազդանշանների կիրառումը
13/02/2014 19:56

ՃՈ. Կսահմանափակվի մեքենաների ձայնային և լուսային ազդանշանների կիրառումը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաև օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ և կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:

«Կոչ ենք անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում և ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում»,- ասված է ՃՈ հաղորդագրության մեջ:

 

ՃՈ. Կսահմանափակվի մեքենաների ձայնային և լուսային ազդանշանների կիրառումը