Պատգամավոր. Կառավարությունը հաջողությամբ է կատարել իր առջև դրված ծրագրերը
13/02/2014 12:46

Պատգամավոր. Կառավարությունը հաջողությամբ է կատարել իր առջև դրված ծրագրերը

«Բնական է` որտեղ կա աշխատանք, այնտեղ կարող են լինել նաև խնդիրներ, և այսօր կարևորը դրանց լուծումն է»,- Aysor.am­-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորությունը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանը:

«Մենք չենք կարող անտեսել և անվստահություն հայտնել կառավարության գործունեությանը, քանի որ ընդհանուր առմամբ, կառավարությունը հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված ծրագրերը»,­- նշեց նա:

Պատգամավոր. Կառավարությունը հաջողությամբ է կատարել իր առջև դրված ծրագրերը