Նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել
13/02/2014 12:07

Նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սամվել Թադևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի փետրվարի 7-ի եզրակացությունը` որոշում եմ.

Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:  

Նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել