Մայրաքաղաքի բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու
13/02/2014 19:03

Մայրաքաղաքի բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու

Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում գործում է բարեգործական 16 ճաշարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2013 թվականի ընթացքում ճաշարանների շահառուների թիվն անցել է 2400-ից:

Բարեգործական հիմունքներով գործող ճաշարաններում օրական մեկ անգամ անվճար մատուցվում է տաք կերակուր:
 

Մայրաքաղաքի բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու