.jpg)
Կինը պատրաստվում է երկգլխանի երեխա լույս աշխարհ բերել. Լուսանկարներ
Ռենե Հոուին 7 երեխաների երջանիկ մայր է, իսկ հիմա պատրաստվում է լույս աշխարհ բերել ևս մեկ փոքրիկի: Հղիության առաջին շաբաթներն անցել են նորմալ, Ռենեն անգամ կասկածներ չի ունեցել, որ իր փոքրիկը առողջական խնդիրներ ունի:
.jpg)
.jpg)
.jpg)
Հերթական բուժզննման ընթացքում բժիշկները անակնկալի են եկել, քանի որ կնոջ արգանդում նկատել են որոշակի անոմալ զարգացումներ: Նրանք կնոջը խորհուրդ են տվել անմիջապես ընդհատել հղիությունը, քանի որ պարզվել է, որ պտուղն աղջիկ է, ով ծնվելու է երկու դեմքով և երկու ուղեղով: Բժիշկները պնդում են, որ երեխան կապրի ընդամենը մի քանի օր, սակայն Ռենե կտրականապես հրաժարվել է հեռացնել պտուղը:
Ռենեի ամուսինը՝ Սայմոնը, ցանկանում է տեսնել և շփվել իր դստեր հետ, նույնիսկ եթե այդ շփումը տևի մի քանի օր:
Նշենք, որ երկու դեմքով լույս աշխարհ է եկել միայն 35 երեխա: Վերջին անգամ նման երեխա է ծնվել 2008 թ.-ին՝ Հնդկաստանում: