.jpg)
Վ. Օսկանյան. Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը կարող էր մանևրել
«Սեպտեմբերի 3-ին մենք կարող էինք Մոսկվայում այլ որոշում կայացնել, և այդ որոշումից հետո էլ Ռուսաստանի հետ ունենալ փայլուն հարաբերություններ»,- «Հայաստանի այսօր ու վաղը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Նշենք, որ քննարկմանը մասնակցում են նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը Վարդան Օսկանյանը:
Շարունակելով խոսքը` Վ. Օսկանյանն ասաց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև սեպտեմբերի 3-ը ավելի ուժեղ դիրքում լիներ, կարող էր ՌԴ-ում մեկ այլ քաղաքականություն բանեցնել:
«Եթե ՌԴ-ում նրան ճնշել են, ապա նա կարող էր մանևրել, ինչ որ բան խոստանալ և գալ երկրում քննարկել, ասենք, խորհրդարանում, սակայն այդպես չէ, քանի որ մեր երկրում միակուսակցական համակարգ է տիրում»,- ասաց Վ. Օսկանյանը:
Նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ` պատճառաբանելով, թե 2008-ի նախագահական «ընտրություններից» հետո, եթե ՌԴ աջակցությունը չլիներ, ապա ներկայում իշխանությունն այլ կլիներ և կվարվեր այլ քաղաքականություն:
«Այսօր էլ, վաղն էլ և երբեք էլ Հայաստանը Ռուսաստանին մերժել չի կարող: Մինչև ՀՀ-ն չվերագտնի իրեն` հենց իր ներքաղաքական կյանքում, արտաքին քաղաքականությունում չի կարող ահաջողություններ գրանցել»,- ասաց նա:
Իր հերթին նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանն էլ ասաց, որ եթե այսպես շարունակվի չորս տարի, երբ համապետական ընտրությունների ժամանակը գա, իշխանությունները փորձելու են վերարտադրվել, «իսկ դա կապ չունի` ում միջոցով կվերարտադրվի` Կիրակոս Կիրակոսյանի, թե Սերժ Սարգսյանի տեսքով»:
Նախորդող հրապարակում` Վ. Փափազյան. Մաքսային միությունը քաղաքական համախմբման հարթակ է լինելու