Բանակում հիվանդությունների ուսումնասիրության խմբեր են ստեղծվել
14/02/2014 20:29

Բանակում հիվանդությունների ուսումնասիրության խմբեր են ստեղծվել

«Բանակում հիվանդությունների կանխարգելման ու արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծել է բժիշկներից կազմված աշխատանքային խմբեր, որոնք տարբեր զորամասերում ու հոսպիտալներում ուսումնասիրություններ են իրականացնում»,-­ Aysor.am-­ի հետ զրույցում, անդրադառնալով բանակում հիվանդությունների հետևանքով մահացության դեպքերին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ «այդ աշխատանքը բավականին ծավալուն է. ստուգվում է ոչ միայն բուժկետների, հոսպիտալների դեղորայքը, այլ նաև բժշկական կադրերի մասնագիտական մակարդակը»: 

Բանակում հիվանդությունների ուսումնասիրության խմբեր են ստեղծվել