.jpg)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը դռնփակ է լինելու
Վաղը` փետրվարի 15-ին, ժամը 13-ին «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ: Այս մասին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից:
«Ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաև՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն և լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: