Բեյլ. «Միշտ լսում եմ Ռոնալդուի խորհուրդները»
14/02/2014 18:34

Բեյլ. «Միշտ լսում եմ Ռոնալդուի խորհուրդները»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հայտարարել է, որ շարունակում է իր կուռքը համարել թիմակից Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

«Ռոնին հիանալի ընկեր է ու լավ թիմակից: Ես միշտ լսում եմ նրա խորհուրդները և նա մշտապես օգնում է ինձ: Երբ հանդես էի գալիս «Տոտենհեմում», երկրպագում էի Ռոնալդուին: Հիմա, երբ երկուսս էլ հանդես ենք գալիս նույն թիմի մարզաշապիկով, այդ զգացողությունն ավելանում է: Ռոնալդուն նախկինի պես իմ կուռքն է»,- նշել է Բեյլը:
 

Բեյլ. «Միշտ լսում եմ Ռոնալդուի խորհուրդները»