Odnoklassniki.ru-ում տեղադրել է ամուսնու նախկին սիրուհու մերկ նկարները
14/02/2014 19:56

Odnoklassniki.ru-ում տեղադրել է ամուսնու նախկին սիրուհու մերկ նկարները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 36-ամյա Ռուզաննայի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Ռուզաննային առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. նոյեմբերի 10-ին «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է իր ամուսնու նախկին սիրուհու Գ. Խ.-ի անվամբ կայքէջ, որտեղ առանց Գ. Խ.-ի համաձայնության տեղադրել է վերջինիս մերկ լուսանկարը` այդպիսով տարածելով Գ. Խ.-ի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը

Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով) հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Odnoklassniki.ru-ում տեղադրել է ամուսնու նախկին սիրուհու մերկ նկարները