.jpg)
Բելգիայի խորհրդարանը կողմ է քվեարկել մանկական էվտանազիային
Բելգիայի ներկայացուցիչների պալատի 86 խորհրդարանական կողմ է քվեարկել մանկական էվտանազիային:
Lenta.ru-ի փոխանցմամբ` օրինագծին, որը թույլ է տալիս Բելգիայի անչափահաս քաղաքացիներին կամովին հեռանալ կյանքից, դեմ է քվեարկել խորհդարանի 44 պատգամավոր, ևս 12-ը մնացել են ձեռնպահ:
Օրենքը ուժի մեջ մտնելու համար պետք է ստորագրվի Բելգիայի թագավոր Ֆիլիպի կողմից:
Այսօր էվտանազիան թույլատրվում է Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում: Մանկական էվտանազիան թույլատրված է նաև Նիդեռլանդներում: Եթե այդ երկրի թագավորը վավերացնի օրենքը, Բելգիան կդառնա առաջին երկիրը, որը կթույլատրի մանկական էֆտանազիան: