Չինացին սիրեցյալից ազատվելու նպատակով՝ նրան գցել է կոյուղատարը (Տեսանյութ)
14/02/2014 20:43

Չինացին սիրեցյալից ազատվելու նպատակով՝ նրան գցել է կոյուղատարը (Տեսանյութ)

Չինուհին 60 ժամ է անցկացրել 3 մետր խորությամբ կոյուղատարում այն բանից հետո, երբ նրան այնտեղ է նետել սիրեցյալը:

Vesti.ru-ի փոխանցմամբ, երբ կնոջ դուրս են բերել կոյուղատարից, նրա վրա միայն ներքնազգեստ  է եղել, իսկ ջրում երկար մնալու հետևանքով կնոջ մարմինը փքվել է:

Կինը իր հագուստներից պարան է պատրաստել և կարողացել է հասնել մինչև կոյուղատարի ծածկը, սակայն չի կարողացել այն տեղից շարժել:

Տուժածին փրկել են պատահական անցորդները, ովքեր արձագանքել են կնոջ բղավոցներին:

Տղամարդը այդ քայլին էր դիմել, քանի որ սիրելի աղջկան պարքտ էր 16.500 դոլար: Տղամարդը ձերբակավել է և մեղադրվում է կանխամտածված մահափորձի հատկանիշներով:
 

Չինացին սիրեցյալից ազատվելու նպատակով՝ նրան գցել է կոյուղատարը (Տեսանյութ)