«ՀայՌուսգազարդը» գազի կալորիականության թեմայով կլոր սեղան կկազմակերպի
14/02/2014 12:58

«ՀայՌուսգազարդը» գազի կալորիականության թեմայով կլոր սեղան կկազմակերպի

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն իր վարչական մասնաշենքում փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին կկազմակերպի կլոր սեղան «Բնական գազի կալորիականություն և որակական հատկանիշներ» թեմայով: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառումը, ինչպես ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, նպատակ ունի բաց քննարկում կազմակերպել թեմայի շուրջ։ 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բուռն շահարկումների առարկա են դարձել գազի անորակ լինելու և կալորիականության պակասի մասին խոսակցությունները:

«ՀայՌուսգազարդը» գազի կալորիականության թեմայով կլոր սեղան կկազմակերպի