.jpg)
Հասմիկ Պողոսյանը հրաժե՞շտ է տալիս նախարարի պաշտոնին. Times.am
Times.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին: Վերջինս երեկ երեկոյան դարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ աղբյուր՝ Օպերայի գործող տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը տարիքի պատճառով այլևս չի կարող ղեկավարել մշակութային օջախը:
Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը նաև թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ: Ըստ Օպերայի դերասանների շրջանում շրջանառվող լուրերի՝ մշակույթի նախարարը շուտով վայր կդնի նախարարական պորտֆելը և կհաստատվի թատրոնի տնօրենի պաշտոնում: