Մշակույթի նախարարությունը հերքում է, Օպերայի թատրոնը` դժվարանում պատասխանել
14/02/2014 20:11

Մշակույթի նախարարությունը հերքում է, Օպերայի թատրոնը` դժվարանում պատասխանել

Քիչ առաջ Times.am-ի հետ զրույցում ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալվարդ Սերոբյանը հերքեց տեղակատվությունն այն մասին, որ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Մինչդեռ Օպերայի լրատվական բաժնից շրջանառվող տեղակատվության առնչությամբ հրաժարավեցին որևէ ստույգ պատասխան տալ՝ խնդրելով հարցին պատասխանել քիչ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մեր ունեցած տեղեկատվության համաձայն նման որոշման պատճառ է հանդիսացել, այն որ Օպերայի գործող տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը տարիքի պատճառով այլևս չի կարող ղեկավարել մշակութային օճախը: 

Մշակույթի նախարարությունը հերքում է, Օպերայի թատրոնը` դժվարանում պատասխանել