.jpg)
Կալանավորվել է Արագածոտնի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
Այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը:
Նա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: